ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կարեն Ավագյան․ Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար

Կարեն Ավագյան․ Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար
14.12.2020 | 13:20

Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է։
Նման իշխանությունն ամոթ է ցանկացած հասարակության համար, և ինքը պետք է օր առաջ մտածեր ինքնակամ հեռանալու մասին։
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարությունով հանդերձ, ոչ միայն չի մտածում հեռանալու մասին, այլև շարունակում է մարդկանց գլխին խաղալ այն, ինչ խաղում էին անցած տարիներին՝ խաբելով ու ստեր կերակրելով։


Այս իշխանությունը ձեզ ապահով ու երջանիկ կյանք էր խոստացել։ Այնինչ, այսօր արդեն խաբեությունը հանգեցրեց մի ողջ ազգի մեծ կորստի ու ողբերգության։
Ապագան մեր երկրում խիստ մշուշոտ է։ Պարզվեց՝ GPS-ն ու թշնամու «բարի» կամքը Հայաստանի դավաճանի համար բարձրագույն արժեքներ են։


Սրանց կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքն է, որ այսօր Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն է կրել պատերազմում, այլև հայտնվել տնտեսական, բյուջետային ու պարտքային ճգնաժամի մեջ։ Սոցիալական ճգնաժամի մասին դեռ չենք խոսում։
Ու եթե կարծում եք, որ վատագույնն արդեն անցյալում է, ապա ձեզ նորից մոլորեցրել են։
Դեռ մնում է, դեռ անելիքներ կան, հայը դեռ ողջ է ու իր հողի վրա, ուրեմն...

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ